ՀՀ-ում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի բարձրանալ

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով

ՀՀ-ում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի բարձրանալ


ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․    Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը,  ​ Երևանում  hունվարի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն:


 Հանրապետության տարածքում հունվարի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։


Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի
ցերեկը՝ 3-5 աստիճանով։


Leave a Comment