
Հայկական ժամանակ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան պատարագին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել էր ուխտերթի: Այն մեկնարկելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվելու է մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: