Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն բերի մեր ընտանիքներին․ Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը։

«Այսօր միասին նշում ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը:

Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն, բարություն, ուրախություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին։
Հույս, հավատ և սեր բոլորիս։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ ավետիս»։

—00—ՄԱ

Leave a Comment