
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահական նստավայրի մոտակայքում հրաձգության ձայներ են հնչել։ Այս մասին հայտնում է BNO News-ը։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Noticias Caracol ռադիոկայանի աղբյուրները հաղորդել են տարածքում գտնվող գերատեսչությունների տարհանման մասին։ Ֆրանսիական AFP-ն էլ նշում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։