https://arm.sputniknews.ru/20260106/larvats-iravitshak-talinum-hamajnqapety-ev-ir-ajakicnery-argelum-en-qahanajin-ekegheci-mtnel-97501642.html
Լարված իրավիճակ Թալինում․ համայնքապետը և իր աջակիցները արգելում են քահանային եկեղեցի մտնել
Լարված իրավիճակ Թալինում․ համայնքապետը և իր աջակիցները արգելում են քահանային եկեղեցի մտնել
Sputnik Արմենիա
Եկեղեցու սպասավոր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չտվեցին մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու համար։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T10:03+0400
2026-01-06T10:03+0400
2026-01-06T10:13+0400
թալին
հայ առաքելական եկեղեցի
արագածոտնի թեմի առաջնորդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97501474_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9c33a96acfdea6f74b58779776213a20.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։Որևէ արդյունք չտվեցին ո՛չ Արագածոտնի թեմի հոգևորականների, ո՛չ էլ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցությունները։«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարեցին Փաշինյանի աջակիցները՝ պնդելով, որ պատարագը պետք է մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (արդեն նախկին հոգևորական տեր Թադեն, որը կարգալույս հռչակվելուց հետո կրում է իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան)։
թալին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97501474_240:0:1680:1080_1920x0_80_0_0_42b5c91eb2d7cb915fb4cbc7f16496dc.jpg.webp
թալին, հայ առաքելական եկեղեցի, видео, արագածոտնի թեմի առաջնորդարան
թալին, հայ առաքելական եկեղեցի, видео, արագածոտնի թեմի առաջնորդարան
Եկեղեցու սպասավոր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չտվեցին մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լարված իրավիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։
Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ոտք դնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։
Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հայկ քահանա Քոչարյանին անգամ թույլ չեն տալիս մուտք գործել եկեղեցի աղոթք ասելու։ Թեմի հոգևորականները եկեղեցու մուտքի մոտ «Հայր մերն» ասացին։
Նշենք, որ տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Որևէ արդյունք չտվեցին ո՛չ Արագածոտնի թեմի հոգևորականների, ո՛չ էլ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցությունները։
«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարեցին Փաշինյանի աջակիցները՝ պնդելով, որ պատարագը պետք է մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (արդեն նախկին հոգևորական տեր Թադեն, որը կարգալույս հռչակվելուց հետո կրում է իր ավազանի անունը` Արամայիս Թախմազյան)։