Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, հունվարի 5-ին Նյու Յորքի դատարանում կայացած դատին իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված բոլոր գործերով, հաղորդում է BBC-ն:
Մադուրոն պնդել է, որ ինքն անմեղ է, ապա ասել՝ ինքը շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:
Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։
