Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին հունվարի 5-ին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից. «Որովհետև Հայաստանը կարող է և կդուրս գա ստեղծված փակուղուց։ Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճանապարհներ կբացվեն Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղիներին։ Այլ կերպ ասած, սա նաև օգտակար է Հայաստանի համար։ Այստեղ պարտվողներ չպետք է լինեն։
Ամեն դեպքում, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե որևէ մեկը քաղաքական տեսանկյունից իրեն պարտվող է համարում, դա, այսպես ասած, նրանց խնդիրն է։ Բայց եթե բոլորը գործնականորեն մոտենան այս հարցին, նրանք կկարողանան տեսնել օգուտները իրենց համար»։