Փաշինյանը պաշտոնապես ստանձնում է հակաեկեղեցական արշավի առաջնորդությունը: Քաղաքական ու հասարակական գործիչներն ահազանգում են՝ եթե մինչև հիմա նա հանդես էր գալիս իբրև հայ առաքելական եկեղեցու մտահոգ հետևորդ, ապա որպես Հայաստանի վարչապետ ստորագրելով այդ հակասահմանադրական փաստաթուղթը, փաստացի ավելի մեծ վարչական ռեսուրսներ է կենտրոնացնելու եկեղեցին թուլացնելու, հայոց պետականություն հիմնասյունը տապալելու համար՝ ոչ առանց թուրք-ադրբեջանական տանդեմի մասնակցության: