Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն. Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագը` լուսանկարներով

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է Ճրագալույցի պատարագի դիտարժան կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այսօր երեկոյան Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի նախօրեին մատուցվող Ճրագալույցի սուրբ պատարագը։

Ճրագալույցը նախորդում է հունվարի 6-ին նշվող Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնին և խորհրդանշում է Քրիստոսի աշխարհ գալու լուրը, որը խավարի մեջ հայտնվեց որպես փրկության ավետիս մարդկության համար։ Պատարագը մատուցվում է երեկոյան ժամերին՝ մոմավառությամբ, ինչը խորհրդանշում է «լույսը աշխարհ եկավ» քրիստոնեական պատգամը։

Եկեղեցական կարգի համաձայն՝ Ճրագալույցի ընթացքում ընթերցվում են Սուրբ Գրքի հատվածներ Քրիստոսի ծննդյան մասին, հնչում են սուրբ շարականներ, և հավատացյալներին փոխանցվում է օրհնված լույսը։ Պատարագից հետո օրհնվում է Սուրբ ծննդյան սեղանը, որը, համաձայն ավանդության, բաղկացած է պահքային ուտեստներից՝ ձկնեղեն, կանաչի և չրեր։

Հայ առաքելական եկեղեցու ավանդության մեջ Ճրագալույցը առանձնահատուկ նշանակություն ունի` այն ամփոփում է Ծննդյան պահքը և հավատացյալներին հոգևոր պատրաստությամբ առաջնորդում դեպի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական պատարագը։

Տասնյակ հազարավոր հավատացյալներ այսօր այցելեցին եկեղեցիներ՝ մոմավառությամբ դիմավորելու Քրիստոսի ծննդյան ավետիսը և ճրագը տարան իրենց տներ։

Քրիստոս ծնավ և հայտնվեցավ։

© Sputnik / Aram Nersesyan

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն - Sputnik Արմենիա

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն

© Sputnik / Aram Nersesyan

Ճրագալույցի պատարագ

Ճրագալույցի պատարագ - Sputnik Արմենիա

Ճրագալույցի պատարագ

© Sputnik / Aram Nersesyan

Հավատացյալները մասնակցում են Սուրբ ծնունդի պատարագին

Հավատացյալները մասնակցում են Սուրբ ծնունդի պատարագին - Sputnik Արմենիա

Հավատացյալները մասնակցում են Սուրբ ծնունդի պատարագին

© Sputnik / Aram Nersesyan

Մարդիկ մոմեր են վառում եկեղեցում

Մարդիկ մոմեր են վառում եկեղեցում - Sputnik Արմենիա

Մարդիկ մոմեր են վառում եկեղեցում

© Sputnik / Aram Nersesyan

Փոքրիկը պատարագից ճրագ է տանում տուն

Փոքրիկը պատարագից ճրագ է տանում տուն - Sputnik Արմենիա

Փոքրիկը պատարագից ճրագ է տանում տուն

© Sputnik / Aram Nersesyan

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն - Sputnik Արմենիա

Մարդիկ եկեղեցուց ճրագ են տանում տուն

© Sputnik / Aram Nersesyan

Ճրագալույցի պատարագ

Ճրագալույցի պատարագ - Sputnik Արմենիա

Ճրագալույցի պատարագ

Leave a Comment