Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերհարձակման գործով

Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերհարձակման գործով, հայտնում է Reuters-ը։

Դատարանը մեղադրյալներին դատապարտել է առցանց ոտնձգությունների դեմ պայքարի պարտադիր դասընթացներից մինչև ութ ամսվա պայմանական ազատազրկման։ Դատարանը որոշել է, որ մեղադրյալները տարածել կամ մեկնաբանություններ են տեղադրել Բրիջիտ Մակրոնի սեռի և սեռական կողմնորոշման մասին և պնդել, որ նա տղամարդ էծնվել։ Գործում ներառված է նաև այն տեսությունը, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է՝ Ժան-Միշել Տրոնյո անունով։

Դատարան են ներկայացել ութ տղամարդ և երկու կին, 41-ից 60 տարեկան։ Նրանց թվում էին դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, արվեստի պատկերասրահի սեփականատեր և հրապարակախոս։ Դատական ​​նիստին ներկա չգտնված մեկ տղամարդ դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման:

Մակրոնները նաև զրպարտության են հայց ներկայացրել ամերիկուհի Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում էր, որ Ֆրանսիայի առաջին տիկինը «քայլում է երկար քայլերով», «նստած վիճակում բացում է ոտքերը ինչպես տղամարդը» և ցուցաբերում է այլ վարքագծեր, որոնք փոդքասթի հաղորդավարը նկարագրել է որպես տղամարդկանց բնորոշ։

Հայցում նշվում է, որ Ժան-Միշել Տրոնյոն Բրիջիտ Մակրոնի ավագ եղբայրն է, որն այժմ 80 տարեկան է: Նա ապրում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամիենում, որտեղ մեծացել է նրա և չորս այլ քույրերի ու եղբայրների հետ: Նա մասնակցել է Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողություններին 2017 և 2022 թվականներին։

Ինքը՝ Բրիջիտ Մակրոնը, դատավարության նախօրեին TF1-ին տված հարցազրույցում բացատրել է, որ ցանկանում է անձնական օրինակ ծառայել դեռահասների համար՝ կիբերհարձակման դեմ պայքարի հարցում։

Leave a Comment