Գուտերեշը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ կապված Վենեսուելայում տիրող իրավիճակի հետ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ Վենեսուելայում գործողություն իրականացնելիս միջազգային իրավունքը չպահպանելու համար։


«Վենեսուելայի ապագան մնում է անորոշ և լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- հայտարարել է նա։


ՄԱԿ-ը Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել «ներառական Ժողովրդավարական երկխոսություն» սկսել երկրի ապագան որոշելու համար:


Իսկ Նյու Յորքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցել բողոքի ակցիային քաղաքի կենտրոնում գտնվող դատարանի մոտ, որտեղ ավելի վաղ տեղափոխել էին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը:


Ցուցարարները վանկարկել են «Ազատություն Մադուրոյին» և «Ձեռքերը հեռու Վենեսուելայից» կարգախոսները։ Նրանք կրել են Բոլիվարյան Հանրապետության դրոշներ և պաստառներ՝ Վաշինգտոնից պահանջելով դադարեցնել միջամտությունը Լատինական Ամերիկայի գործերին:


Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գրոհել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտները: Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա։

Leave a Comment