Հասկացության էությունը.
«բարեփոխիչի մոլուցքի» տակ հասկանում են այնպիսի վիճակ, երբ մարդը մոլեգնորեն տարված է հասարակության, պետության, գիտության, կրոնի կամ բարոյականության արմատական վերափոխման գաղափարով եւ իր գաղափարը համարում է միակ ճշմարիտը, չի ընդունում քննադատություն կամ այլընտրանքային կարծիքներ, կարող է ամբողջ ժամանակը, ուժերն ու միջոցները ծախսել «բարեփոխման» գաղափարի վրա՝ քայքայելով սոցիալական կապերը։
Հիմնական առանձնահատկությունը սովորական ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից կամ իդեալիզմից տարբերությունը այն է, որ այստեղ առկա է
– ոչ քննադատական վերաբերմունք և հիվանդագին մտասեւեռումն այդ գաղափարի վրա։
Բարեփոխիչի մոլուցքն ավելի հաճախ դիտվում է որպես դրսևորում, այլ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն։ Այն կարող է հանդիպել հետևյալ դեպքերում․
– զառանցանքային խանգարումներ (հատկապես բարեփոխչական կամ վեհության մոլուցքի զառանցանք)
-պարանոյալ խանգարումներ, որպես շիզոֆրենիկ սպեկտրի խանգարումներ։
Երբեմն՝ մանիակալ վիճակների ժամանակ (օրինակ՝ երկբևեռ խանգարման դեպքում), եթե գաղափարները կրում են մեծամիտ և անիրատեսական բնույթ»։