Aurora News | Ցանկացած փորձ կանխվելու է. Նեթանյահուն սպառնացել է Իրանին

Իսրայելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ և անփոփոխ դիրքորոշում ունեն Իրանի ռազմավարական ծրագրերի հարցում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է APA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թեհրանին չի թույլատրվի վերականգնել բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Նեթանյահուն ընդգծել է, որ նույն մոտեցումը վերաբերում է նաև Իրանի միջուկային ծրագրին։ Նրա խոսքով՝ Իսրայելի և նրա գործընկերների դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ, և ցանկացած փորձ այդ ուղղությամբ կանխվելու է։

Իսրայելի վարչապետը նաև անդրադարձել է Իրանի ներքին իրավիճակին՝ նշելով, որ Իսրայելն աջակցում է Իրանի ժողովրդի ձգտումներին՝ կապված ազատության և արդարության հետ։ Նրա խոսքով՝ իրանական հասարակությունն երկար ժամանակ է պայքարում է իր իրավունքների համար։

Leave a Comment