Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հակասահմանադրական է որակել Նիկոլ Փաշինյանի և տիրադավ հռչակված եպիսկոպոսների հայտարարությունը: Ըստ Մայր Աթոռի՝ եկեղեցու ներքին կյանքին խառնվելու գործողություն է Փաշինյանի և 10 եպիսկոպոսների արածը, որը ոտնահարում է Հայաստանի Սահմանադրությունը, խախտում եկեղեցու իրավունքները: Մայր Աթոռը դատապարտում է այդ գործընթացի մեջ եպիսկոպոսների ներգրավումը և քահանաների նկատմամբ կիրառվող ճնշումները:
Մայր Աթոռից հիշեցնում են՝ եկեղեցու հարցերով զբաղվում է Մայր Աթոռը: Փաշինյանին և նրան միացած եպիսկոպոսներին «ինքնահռչակ խորհուրդ» անունն է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: