Տարվա ամենալուսավոր տոներից մեկը Երևանի ու մարզերի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել խավարի մեջ դիմավորել: Տոնական աղցանները թափել են, երեխաներին տարել բարեկամների տներ, շատերը հիվանդացել են: Հոսանքազրկումների պատճառը, քաղաքացիների կարծիքով, ՀԷՑ-ի ոչ պրոֆեսիոնալ կառավարումն է: