https://arm.sputniknews.ru/20260105/surb-tsnndjan-tshragalujci-pataragin-hajastanum-ekeghecu-shurj-larvats-iravitshak-e-97487903.html
Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագին Հայաստանում եկեղեցու շուրջ լարված իրավիճակ է
Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագին Հայաստանում եկեղեցու շուրջ լարված իրավիճակ է
Sputnik Արմենիա
Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագին կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարում է, Փաշինյանը` Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ 05.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-05T18:39+0400
2026-01-05T18:39+0400
2026-01-05T18:39+0400
սուրբ ծնունդ
պատարագ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/05/97486928_0:54:1280:774_1920x0_80_0_0_dcae24c6c46de6a14a9d06b24e98a2f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ. նշում են Սուրբ ծննդյան տոնը։ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում միմյանց և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը շնորհավորում ճրագալույցից սկսած։«Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է աստվածային լույսը:Այս երեկո հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագին մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։Հայաստանի իշխանական վերնախավը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատարագին մասնակցում է ոչ թե Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այլ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
2026
Լուրեր
am_HY
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում այս պահին ընթանում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագը, որիմ մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը
Sputnik Արմենիա
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում այս պահին ընթանում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագը, որիմ մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը
2026-01-05T18:39+0400
true
PT1M25S
Пашинян и другие официальные лица прибыли в церковь Сурб Саркис
Sputnik Արմենիա
Пашинян и другие официальные лица прибыли в церковь Сурб Саркис
2026-01-05T18:39+0400
true
PT1M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/05/97486928_148:0:1231:812_1920x0_80_0_0_639beeeabfb5701e567c0b2bcaf6d4be.jpg.webp
սուրբ ծնունդ, видео, պատարագ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
սուրբ ծնունդ, видео, պատարագ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագին կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարում է, Փաշինյանը` Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ. նշում են Սուրբ ծննդյան տոնը։ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում միմյանց և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը շնորհավորում ճրագալույցից սկսած։
«Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է աստվածային լույսը:
Այս երեկո հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագին մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Հայաստանի իշխանական վերնախավը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատարագին մասնակցում է ոչ թե Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այլ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։