Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են և դուրս բերվել երկրից. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային։ Նրա խոսքով՝ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, կնոջ հետ միասին, գերեվարվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի և նրա առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ հաջողությամբ իրականացրել են լայնամասշտաբ գործողություն, որը կնոջ հետ միասի գերեվարվել և դուրս է բերվել երկրից։ Այս գործողությունն իրականացվել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ»,- հայտարարել է Թրամփը։ 

Թրամփը նաև ազդարարել է, որ ռազմագործողության արդյունքների վերաբերյալ կկայանա մամուլի ասուլիս, որը տեղի կունենա Ֆլորիդայում Երևանի ժամանակով 20:00-ին։

Լուսանկարը՝ Federico Parra/AFP/Getty Images-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment