Մադուրոն տեղափոխվեց դատարան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը կներկայանա Նյու Յորքի դատարան։ Նրա ավտոշարասյունը նկատվել է Բրուքլինի կալանավայրից դուրս գալիս:

CNN-ը հաղորդում է, որ Նյու Յորքի դատարան է ժամանել Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան։ Մադուրոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ անցյալ շաբաթավերջին ԱՄՆ ռազմական գործողությունից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության հետ կապված։

Leave a Comment