ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Վեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ, ես որակում տալ չեմ ուզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Քրիստոնեությունը միշտ տալիս է ապաշխարհելու հնարավորություն, ձեռնպահ եմ մնում որևէ ուղերձից»,- ասաց նա։
Խոսելով օրվա խորհուրդի մասին տեր Եսային ասաց, որ ճրագալույծի ավարտին մարդկանց կբաշխվի լույսը՝ հավատքով, որ Աստծո լույսը պիտի թափանցի մեր երկիր, մեր կյանք։
«Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից և մարտահրավերներից Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական կարևոր և լուսավոր ավետիսով յուրքանչյուրիս մխիթարել և առաջնորդել սուրբ եկեղեցի՝ մասնակցելու սուրբ պատարագի և հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին։ Շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույծի նախատոնական պատարագը և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը, ճրագալույծի ավարտին մարդկանց կբաշխվի լույսը՝ հավատքով, որ Աստծո լույսը պիտի թափանցի մեր երկիր, մեր կյանք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ