Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետին տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդական է նշանակել

Քաղաքականություն

05.01.2026 | 15:54

Սերգեյ Կիսլիցյան նշանակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագիրը հրապարակվել է գրասենյակի կայքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիսլիցյան նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և երկար ժամանակ աշխատել է Միացյալ Նահանգներում, հաղորդում է «Սուսպիլնե»-ն։ Այս պաշտոնում նրա նշանակման մասին հայտնի էր դարձել նախօրեին։

Միաժամանակ, Զելենսկին իր գրասենյակի ղեկավար է նշանակել Կիրիլ Բուդանովին, որը նախկինում ղեկավարում էր Ուկրաինայի ռազմական հետախուզությունը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր է նոյեմբերի վերջից, երբ Զելենսկին կոռուպցիոն սկանդալի պատճառով աշխատանքից ազատեց Անդրեյ Երմակին։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Վլադիմիր Զելենսկին տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդական է նշանակել Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդին։

 

 

 

Leave a Comment