«Կուբան պատրաստ է ընկնելու՝ լրացուցիչ քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա». Թրամփ

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Կուբայում իշխանության
փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս։ Այս մասին նա հայտարարել է նախագահական
ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

 

«Կուբան
պատրաստ է ընկնելու»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով մամուլի հարցերին։

 

ԱՄՆ
առաջնորդի խոսքով՝ կղզում գոյություն ունեցող քաղաքական համակարգը խոցելի վիճակում
է, և դրա վերափոխումը կարող է տեղի ունենալ առանց արտաքին միջամտության։ Նա
ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարիք չունի ինչ-որ լրացուցիչ քայլ ձեռնարկելու
իրավիճակի զարգացման վրա ազդելու համար։

 

Հայտարարությունը
հնչել է Կուբայում շարունակվող սոցիալ-տնտեսական դժվարությունների և Հավանայի ու
Վաշինգտոնի միջև հարաբերություններում պահպանվող լարվածության ֆոնին։

 

 

 

Leave a Comment