Aurora News | Մենք միակ միջնորդն ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի միջնորդել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։

Թուրք առաջնորդն այս հայտարարությունն արել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Էրդողանը նշել է, որ այս առումով Թուրքիան առավելություն ունի այլ երկրների համեմատ։

«Թուրքիան միակ խաղացողն է, որը կարող է ուղիղ բանակցություններ վարել և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ», – ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ դուռը բաց է երեքի համար էլ։

Leave a Comment