Aurora News | Թրամփը սպառնացել է Հնդկաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Հնդկաստանին նոր մաքսատուրքերով ռուսական նավթի գնումների պատճառով։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով ամերիկացի նախագահի ինքնաթիռում ճեպազրույցին։

«Վարչապետ Մոդին շատ լավ մարդ է։ Նա լավ տղա է։ Նա գիտեր, որ ես դժգոհ եմ։ Բայց նրանք (Հնդկաստանը և Ռուսաստանը – խմբ.) առևտուր են անում, և մենք կարող ենք շատ արագ բարձրացնել նրանց ապրանքների մաքսատուրքերը», – նշել է Թրամփը։

Հարկ է նշել, որ հնդիկ և ամերիկացի տնտեսագետներն ու դիվանագետները ներկայումս աշխատում են երկու երկրների միջև նոր, հավակնոտ առևտրային համաձայնագրի վրա։

Leave a Comment