Կուբայի կառավարությունը
հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ զոհվել է 32
կուբացի։
Կուբայում հունվարի 5-ին և
6-ին հայտարարել է ազգային սուգ ի պատիվ զոհերի հիշատակի, սակայն պաշտոնական
հայտարարություններում չի հստակեցվում, թե ինչ պայմաններում են նրանք զոհվել և ինչ
ստույգ դեր են խաղացել:
«Հավատարիմ անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրենց պարտականություններին՝
մեր հայրենակիցները արժանապատվորեն և հերոսաբար են կատարել իրենց պարտքը և ընկել են
հարձակվողների դեմ մարտում կատաղի դիմադրությունից հետո կամ օբյեկտների ռմբակոծությունների
հետևանքով»,- ասվում է Կուբայի կառավարության հայտարարության մեջ։