Ռուբեն Ամորիմը չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը․ մարզիչը հրաժարական է ներկայացրել

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը հրաժարական է տվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնում է վեցերորդ տեղը, և ակումբի ղեկավարությունը դժկամությամբ որոշել է, որ ժամանակն է փոփոխությունների։ Սա թիմին կտա լավագույն հնարավորությունը՝ լիգայի հնարավոր ամենաբարձր արդյունքին հասնելու համար։

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ռուբենին ակումբի զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել նրան հաջողություններ ապագայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ շոտլանդացի Դարեն Ֆլետչերը կղեկավարի թիմը հունվարի 7-ին «Բըրնլիի» դեմ Անգլիայի լիգայի արտագնա խաղում։

Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել էր 2024 թվականի նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ թիմը հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել էր անգլիական «Տոտենհեմին»։ Նախորդ մրցաշրջանում ակումբն Անգլիայի առաջնությունում զբաղեցրել էր 15-րդ տեղը։

41-ամյա Ֆլետչերը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2002-2015 թվականներին, թիմի կազմում նա դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, երկու անգամ՝ աշխարհի չեմպիոն։

Leave a Comment