Հայաստանում նախատոնական և տոնական 6 օրերին գրանցվել է 55 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 98–ը՝ վիրավորվել

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Հայաստանում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ


ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Հայաստանում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 


Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝

42 դեպք` ֆիզիկական ներգործության,


40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու


25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,


22 դեպք՝ հոգեկան ներգործության,


18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,


15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,


11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,


9-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու,


7 դեպք՝ խարդախության,


5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման։


Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի որսի, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 1 դեպք՝ գույքին տիրանալու, 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։


Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment