
Ոչինչ հավերժ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ներոն, Կալիգուլա, Ստալին, Հիտլեր, Մուսոլինի, Չաուշեսկու, Քադաֆի, Սադամ Հուսեյն, Բաշար Ասադ, Մադուրո…
Ոչինչ հավերժ չէ, և որքան էլ հզոր լինի բռնապետը և անողոք լինի նրա իշխանությունը, վերջն անխուսափելի է: Եվ նրանց վերջը գրեթե միշտ շատ ծանր է»,- գրել է Զուրաբիշվիլին։