Հունվարի 5-ի երեկոյան, լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «ARMHYDROMET» հավելվածի միջոցով կարող եք եղանակային պայմանների, օդի որակի վերաբերյալ հուսալի ու իրական ժամանակին մոտ տեղեկատվություն ստանալ։

«ARMHYDROMET» հավելվածի միջոցով իրականացվում է՝

✅ Իրական ժամանակում և ճշգրիտ եղանակային տեղեկատվության, կանխատեսումների տրամադրում,
✅ Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին հասանելի տեղեկատվության տրամադրում,
✅ Վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումների ուղարկում։

Առկա է նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկություն ստանալ եղանակային իրադարձությունների, բնական աղետների, շրջակա միջավայրի մոնիթորինգի, միջազգային լուրերի կամ այլ կարևոր իրադարձությունների մասին։

Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment