Դելսի Ռոդրիգեսը կարող է ավելի մեծ գին վճարել, քան Նիկոլաս Մադուրոն, եթե չանի այն, ինչ ճիշտ է․ Թրամփ

Քաղաքականություն

05.01.2026 | 13:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կարող է ավելի մեծ գին վճարել, քան Նիկոլաս Մադուրոն, «եթե նա չանի այն, ինչ ճիշտ է»․ գրում է Reuters-ը՝ հղում անելով The Atlantic ամսագրին տված հարցազրույցին։

Թրամփը սկզբում գովաբանել է Ռոդրիգեսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը Կարակասում գերի են վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Սակայն Ռոդրիգեսը հետագայում ասել է, որ իր երկիրը կպաշտպանի իր բնական պաշարները։

«Եթե նա չանի այն, ինչ ճիշտ է, նա շատ մեծ գին է վճարելու, հավանաբար ավելի շատ, քան Մադուրոն», – ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ի լույս գիշերը ԱՄՆ-ը ռազմական օպերացիա էր իրականացրել Վենեսուելայում, որի ընթացքում ամերիկացի հատուկջոկատայինները գերեվարել և երկրից դուրս էին բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։

Վենեսուելայի նախագահն ու նրա կինը գերի են վերցվել և արտաքսվել երկրից․ Թրամփ

Նրանք կանգնելու են Նյու Յորքի դատարանի առաջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև երկրում իշխանության օրինական փոխանցումը։

 

Bloomberg․ Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը ԱՄՆ-ի կողմից

Հիշեցնենք նաև, որ Վենեսուելայի Գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել էր երկրի ժամանակավոր նախագահ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment