Armlur.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն արդեն թիմին տեղեկացրել է, որ կոնկրետ քայլերով սկսելու է Մայր Աթոռից Կաթողիկոսի «հեռացման» պլանի իրագործումը: Ըստ մեր աղբյուրների Փաշինյանը սկսելու է կոնկրետ քայլեր իրականացնել, վրդովվել է Կաթողիկոսի Ամանորյա շատ «սուր» ու իշխանություններին քննադատող ուղերձից: Փաշինյանը այս հարցում այլևս կանգ չի առնելու:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ գիշերվանից տվեց մեկնարկը Կաթողիկոսին Մայր Աթոռից հեռացնելու: Իսկ ինչ պլան է «գծել» Փաշինյանը:
Վերջինս հայտարարել է, որ վաղը Հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի Աուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ուխտերթ է անելու։ Բոլորին հրավիրել է մասնակցելու այդ ուխտերթին:
Եվ այսպես, ըստ Փաշինյանի պլանի ուխտերթը կմեկնարկվի վաղը: Ժամը 13։00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակից, երթով կքայլեն դեպի Սուրբ Աստվածածին Կթողիկե Եկեղեցի (Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճար)։
Փաշինյանը կարծում է, որ այսպիսով իրենք կնշանավորեն Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, կարձանագրեն իրենց հավատարմությունը Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը և կարտահայտեն իրենց աջակցությունը Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, որի մասին երեկ՝ երեկոյան, մի խումբ եպիսկպոսների հետ հանդես են եկել հայտարարությամբ։
Հաջորդ խորհուրդով, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարտահայտեն իրենց աջակցությունը պետականությանը։ Ինչպես նաև աջակցություն կհայտնեն իրենց այն դիրքորոշմանը, որ Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից պետության ինքնիշխանության և անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է։ «Մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով իր կողմից նշված վերջին խորհուրդ ին Փաշինյանն ասել է.
<<Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար։ Կրկնում եմ, այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի` Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ և պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը նման գործելակերպի անընդունելիության վերաբերյալ և մեր կամքը, որ մենք թույլ չենք տալու այլևս այդ գործելակերպի շարունակությունը։
Ուզում եմ ընդգծել, որ երթը, բնականաբար, լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վճռականությամբ»:
Նա նաև նախօրոք տեղեկացրել է, որ երթը ավարտվելու է Սայաթ-Նովա- Աբովյան խաչմերուկում, որտեղ էլ շատ կարճ հավաք տեղի կունենա։
Փաշինյանը խնդրել է նախ մասնակցել, ապա հորդորել տաք հագնվել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։
«Իհարկե, 10:30-ից ես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմասնակցեմ Սուրբ ծննդյան Սուրբ և Անմահ Պատարագին, որից հետո, իհարկե, բանականաբար, երթին կմասնակցեմ։ Նրանք, ովքեր ուզում են մասնակցել պատարագին և հետո բավարար էներգիա ունեն և պատարագին և երթին մասնակցելու՝ խնդրեմ, իսկ ովքեր ոչ՝ սա արդեն իմ կոչն է նաև երթին անպայման մասնակցել, որը կսկսվի 13:30-ին։
Ես եմ հրավիրում։ Կգլխավորեմ այդ երթը և հույս ունեմ, որ ներկա կգտնվեք, կգաք, կմասնակցեք, որովհետև շատ կարևոր ուխտերթ է։ Հրավիրում եմ բոլորիդ։ Մինչ հանդիպում»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Գրիգորյան, Նանիկ Աղասյան