Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին կարևոր է երկու ռազմավարական գործընկերների՝ Անկարայի և Վաշինգտոնի համար։
Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերադարձով հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ավելի դրական ձևաչափի անցնելու համար:
F-35 ինքնաթիռների մատակարարումները, որոնց համար Թուրքիան արդեն վճարել է, և ծրագրին երկրի մասնակցության վերսկսումը կարևոր և անհրաժեշտ են ինչպես երկու ռազմավարական գործընկերների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության տեսանկյունից»,-նշել է Էրդողանը: