5 հունվարի 2026 – 13:01 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում`hունվարի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ը գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 5-ի ցերեկը, hունվարի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն: Հունվարի լույս 6-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -12 աստիճան:
Հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։