Գազալցակայանում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում գործող գազալցակայանում երեկ` հունվարի 4-ին, հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով մեկ անձ վնասվածքներ է ստացել:

24News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հասմիկ Սարգսյան

—00—ԼԱ

 

Leave a Comment