ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ և առաջարկել իրեն հանձնվել:
«Մենք քննարկումներ ենք ունեցել։ Ես ինքս եմ խոսել նրա հետ։ Ասացի՝ «Դուք պետք է զիջեք, դուք պետք է զիջեք: Դուք պետք է հանձնվեք»: Նա չհանձնվեց», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Fox News-ի եթերում ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Հարցին, թե երբ են տեղի ունեցել այդ խոսակցությունները, նա պատասխանեց. Մեկ շաբաթ առաջ”: “Դրան մոտ էր”, – պնդում էր Թրամփը: “Բայց, ի վերջո, մենք ստիպված եղանք շատ ավելի կետային, շատ ավելի հզոր բան անել”, – ավելացրեց նա:
Հարցին, թե երբ են տեղի ունեցել այս զրույցները, նա պատասխանել է. «Մի քանի անգամ։ Մոտ մեկ շաբաթ առաջ»։ «Դրան մոտ էր», – պնդել է Թրամփը։ «Բայց վերջում մենք ստիպված էինք անել շատ ավելի նպատակային, շատ ավելի հզոր մի բան»,-հավելել է նա: