ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է ԱՄՆ ռազմական գործողության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ 

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ստեղծում են «վտանգավոր նախադեպ» և կարող են մտահոգիչ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։

«Գլխավոր քարտուղարը շարունակում է ընդգծել միջազգային իրավունքի բոլոր կողմերի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք պահպանման կարևորությունը։  Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքի նորմերը չեն պահպանվում», – ընդգծել է նա։ 

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը Վենեսուելայում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին ներառական երկխոսության կոչ է արել՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության լիակատար հարգմամբ:

Leave a Comment