Թրամփը գոհ չէ Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից – 5tv

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին բավարարված չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես հիացած չեմ Պուտինից»,-ասել է նա՝ Ֆլորիդայի նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան:

Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ այդ հակամարտությունը «ժառանգել» է նախորդ նախագահ Ջո Բայդենից: «Ես ուզում եմ վերջ տալ դրան», – նշել Է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Կիևի համար «շատ հրթիռներ և այլ իրեր» է վաճառում ՆԱՏՕ-ին: 

«ԱՄՆ-ն փող չի կորցնում, մենք դրա համար փող ենք աշխատում։ Բայց դա վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է: Ես պարզապես ուզում եմ կանգնեցնել այս բոլոր մարդկանց», – եզրափակել է նա։ 

Leave a Comment