Վենեսուելայում առաջիկա անցումային շրջանը պետք է լինի խաղաղ և ժողովրդավարական․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վենեսուելայում առաջիկա անցումային շրջանը պետք է լինի խաղաղ և ժողովրդավարական, և քննադատել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Առաջիկա անցումային շրջանը պետք է լինի խաղաղ, ժողովրդավարական և հիմնված լինի Վենեսուելայի ժողովրդի կամքի հարգանքի վրա», – գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ում:

Մակրոնը նաև հանդես է եկել այն պնդմամբ, որ Մադուրոն, իբր «զավթելով իշխանությունը և ոտնահարելով հիմնարար ազատությունները”,”լուրջ վնաս է հասցրել սեփական ժողովրդի արժանապատվությանը»:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ այժմ բանակցություններ է վարում տարածաշրջանում իր գործընկերների հետ: «Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է և զգոն, հատկապես անորոշության այս ժամերին մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում», – եզրափակել է նա:

Leave a Comment