Թուրքիայում տարեկան գնաճը 30,89% է կազմել

Բաժանորդագրվել

Թուրքիայի իշխանությունները 2026 թվականին 3,9 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 30,89 տոկոս։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Վիճակագրության ինստիտուտին։

«Սպառողական գների ինդեքսը ամսական կտրվածքով 0,89 տոկոս է։ Տարեկան գնաճը կազմել է 30,89 տոկոս»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անկախ տնտեսագետների խումբը (ENAG) իր հերթին հայտարարել է, որ դեկտեմբերին գնաճը ամսական կտրվածքով կազմել է 2,11 տոկոս, տարեկան կտրվածքով՝ 56,14 տոկոս:

Թուրքիայի իշխանությունները 2026 թվականին 3,9 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում, միաժամանակ ծրագրվում է գնաճը նվազեցնել 20 տոկոսից ցածր, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:

Leave a Comment