ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո պնդում է, որ Նահանգներին վենեսուելական նավթ պետք չէ, սակայն նրանք թույլ չեն տալու այն հանձնել հակառակորդների վերահսկողությանը:
«Մեզ վենեսուելական նավթ պետք չէ։ Մենք ԱՄՆ-ում ունենք բավականաչափ սեփական նավթ։ Բայց մենք թույլ չենք տա, որ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը վերահսկվի Միացյալ Նահանգների հակառակորդների կողմից:
Ինչո՞ւ է Չինաստանին անհրաժեշտ վենեսուելական նավթը: Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք վենեսուելական նավթը: Ինչո՞ւ է Իրանին անհրաժեշտ վենեսուելական նավթը: Նրանք նույնիսկ այս մայրցամաքում չեն:
Սա Արևմտյան կիսագունդն է։ Սա այն վայրն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Ռուբիոն NBC-ին տված հարցազրույցում։