Սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին. փաստաբան


Հասարակություն


Փաստաբան Երվանդ Վարոսյանը հրապարակել է  Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավերի կողմից ստորագրված փաստաթուղթը և կից գրել.

«Այս ողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ։
Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել…

Բայց սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին»։


Leave a Comment