«Նիկոլ Փաշինյանը լավ մարզավիճակում է՝ նա հեծանվորդ է». Տոկաևը՝ ԱՊՀ իր գործընկերների առողջական վիճակի մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թվարկել է ԱՊՀ իր գործընկերների
սպորտային հետաքրքրությունները և գովաբանել նրանց հիանալի ֆիզիկական վիճակի համար:
Նրրա խոսքերը մեջբերում է
«ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանի նախագահ Պուտինը Բիշքեկում վերջերս կայացած ոչ պաշտոնական
միջոցառման ժամանակ հնարք է կատարել ընդդեմ երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով ավագ
սերնդի պատիվը։ Ֆիզիկապես ուժեղ է նաև [Ադրբեջանի նախագահ] Ալիևը. նա մշտապես մարզվում
է, [Ղրղզստանի նախագահ] Ջապարովը ֆուտբոլ է խաղում։ Լավ մարզավիճակում է [Ուզբեկստանի
նախագահ] Միրզիյոևը, նույնպես մարզվում է մարզասրահում։ [ՀՀ վարչապետ] Փաշինյանը հեծանվորդ
է։ [Բելառուսի նախագահ] Լուկաշենկոն, ինչպես պարզվեց, մինչև հիմա հոկեյ է խաղում։
[Տաջիկստանի նախագահ] Ռահմոնը ևս չի դժգոհում առողջությունից. նա կոփված է զինվոր-նավաստու
պես։ Այնպես որ, մեր բոլոր գործընկերները հիանալի մարզավիճակում են», – ասել է Տոկաևը
ղազախական Turkistan թերթին տված հարցազրույցում։

Իր մասին Ղազախստանի ղեկավարը նշել է, որ չի բողոքում առողջությունից.
նիհարել է 9 կիլոգրամ, հետևում է արյան ճնշմանը, ամեն օր զբաղվում է յոգայով և շաբաթը
երկու անգամ՝ սեղանի թենիսով պրոֆեսիոնալ խաղացողի հետ։

Leave a Comment