Թրամփը չի բացառում Կոլումբիայի նախագահի դեմ գործողությունը – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին մեղադրել է թմրավաճառության հետ առնչություն ունենալու մեջ և չի բացառել Վենեսուելայի նման գործողության իրականացումը, հայտնում է Interfax-ը:

Թրամփի խոսքով՝ Կոլումբիան «ղեկավարում է մի հիվանդ մարդ, ով սիրում է կոկաին արտադրել և այն վաճառել ԱՄՆ-ում»:

«Նա կոկաինի գործարաններ ունի», – ասել է Թրամփը լրագրողներին:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն գործողություն կիրականացնի՞ Կոլումբիայի դեմ, նա պատասխանել է. «Ինձ համար դա գայթակղիչ է թվում»:

Հունվարի 3-ին ամերիկյան հատուկջոկատայինները Կարակասում գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նրան թմրանյութերի վաճառքին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել: Մադուրոն հունվարի 5-ին Նյու Յորքում կկանգնի ամերիկյան դաշնային դատարանի առջև:

Leave a Comment