
Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոստանալով Վաշինգթոնի կողմից կոշտ պատասխան, եթե զոհեր լինեն։
«Եթե նրանք (իշխանությունները – խմբ.) սկսեն մարդկանց սպանել… կարծում եմ, որ նրանց շատ ուժեղ հարված է սպասվում Միացյալ Նահանգների կողմից»,- լրագրողներին ասել է Թրամփը:
Նշենք, որ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։