Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր՝ հունվարի 5-ին ներկայանալու է Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարան՝ նրան մեղադրանքներ ներկայացնելու համար, հաղորդում է New York Times-ը։
Սպասվում է, որ Մադուրոյին մեղադրանքներ կառաջադրվեն չորս հոդվածով, որոնք վերաբերում են շուրջ 25 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված գործողություններին։ Նախկին նախագահին կարող են սպառնալ մի քանի ցմահ ազատազրկման պատիժներ։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։
