Հանդարտվեք` սա հերթական փիառ ակցիան է, ավելի շուտ հոգեբանական գրոհը ·

Հանդարտվեք` սա հերթական փիառ ակցիան է, ավելի շուտ հոգեբանական գրոհը, որ եկեղեցապաշտպան հասարակության նկատմամբ ձեռնարկում է Սուրբ ծնունդի նախօրյակին, որպեսզի սթրեսի մեջ գցի, հավատավոր մարդկանց նյարդերի հետ խաղա…ոչինչ չասող խոսքեր, 5 անիմաստ կետ` նախորդ հայտարարությունների կրկնությունը: Ընդ որում, կետերն էլ միմյանց հետ կապ չունեն, տրամաբանական շղթայի մեջ չեն, ու ոչ մի ճանապարհային քարտեզ էլ գծված չէ…

Հանգիստ եղեք, պահպանեք ձեր նյարդերը: Այս խեղկատակության հաշվարկը հենց դա է` հերթական անգամ մարդկանց ցնցել, հունից հանել: Եթե Վեհափառը դիմում չի գրում` կամովին չի հեռանում, միակ «ճանապարհային քարտեզը» մնում է նրա ֆիզիկական ոչնչացումը, որովհետև անգամ կալանավորելը չի նշանակում կաթողիկոսական գահի թափուր լինելու և տեղապահի նշանակման հնարավորություն:

Եկեք խաղաղ արձանագրենք.

1. Վարչապետի աթոռին նստած անձը կաշան եփել է, մտել է փակուղի, որից ելք չկա, ելքը չի գտնում: Եվ արդեն անտրամաբանական ու անհեթեթ քայլեր է ձեռնարկում` իր ստորագրությունը դնելով 10 ուրացող արքեպիսկոպոսների անունների կողքին: Եթե դա հոգևորականների տեքստ է, ի՞նչ գործ ունի աշխարհիկ անձի` Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրա տակ, իսկ եթե հանրության պահանջ է, ինչու՞ դրան չեն միացել այլ պաշտոնյաներ, հանրային գործիչներ…

2. 10 ուրացողների կազմը ոչ մի կերպ չի ընդլայնվում` նույն մռայլ ու դժբախտ, իրենք իրենց մահախոսականը գրած մարդիկ են` համալրում չկա, ուստի եկեղեցու պառակտման մասին խոսելն առնվազն ծիծաղելի է և սուտ:

3. Վաղը ևս երկու եկեղեցում շրջիկ հավատացյալների խմբով կեղծ արարողություններ կանեն` սրբապիղծներին անգամ Աստվածհայտնության տոնը հետ չի պահում նման զազրելի քայլերից: Բայց ընտրած եկեղեցիներից մեկն արդեն իսկ իրենց պղծած եկեղեցին է, մյուսը` Գրիգոր Լուսավորիչն է` նախկին դեկան Անուշավանի եկեղեցին. երկուսն էլ Կճոյանի տնօրինության տակ գտնվող (Արարատյան թեմի):

Եվ վերջապես. արդեն Գարեգին Բ-ն պարտավոր է քայլ անել` ուրիշ ի՞նչ պիտի անեն եկեղեցուն դավաճանած այս 10 հոգևորականները, որ կարգալույծ ու պաշտոնանկ արվեն: Վեհափառը մի անելիք ունի և դա ոչ թե հրաժարական տալն է, այլ սրանց պատժելը: Միամտություն է մտածելը, որ սրանք խելքի կգան, կամ պատիժը կսրի իրավիճակը:

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment