Ամերիկացի հայտնի դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստեր՝ Վիկտորյայի դին հայտնաբերել են Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։
Վիկտորյայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի «Fairmont» հյուրանոցում։
Կնոջ մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Թոմի Լի Ջոնսը հատկապես հայտնի դարձավ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից, որտեղ գլխավոր դերում նկարահանվեց մեկ այլ հայտնի աստղի` Ուիլ Սմիթի հետ։