Հայտնի կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն երեկ կդառնար 60 տարեկան։
RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ի հիշատակ ամուսնու, որն անժամանակ կյանքից հեռացել էր 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ երկարատև կոմայից հետո։
«Ես չեմ կարող դիտել այս տեսանյութը և դեռ երկար չեմ կարողանա, բայց դուք դիտեք։ Այսօր Տիգրանը կդառնար 60 տարեկան», – տեսանյութին կից գրել Սիմոնյանը։
Հինգ րոպեանոց տեսանյութում հատվածներ են Քեոսայանի հարցազրույցներից և նրա կյանքի այլ դրվագներից։
Հիշեցնենք, որ հայտնի հայազգի կինոռեժիսոր մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին` 59 տարեկանում։