Ինչի՞ մասին է վկայում Փաշինյանի ստորագրությունը. Իրավաբանների անդրադարձը





«Այս ողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու տիրադավ որակավորում ստացած տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը՝ գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա ընդգծում է.

«Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել…

Բայց սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին»։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն իր հերթին նշում է.

«Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։ Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց, և որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։ Ավելի բացահայտ հակասահմանադրական և հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։

Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է։ Ավելի, քան երբևիցե հավատավոր հայերս պետք է համախմբվենք մեր եկեղեցու շուրջ։

Հ.Գ. Սահմանադրության 6-րդ հոդված. չարչրկված «Օրինականության սկզբունքը»  «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք (օրինակ՝ վարչապետը) ԻՐԱՎԱՍՈՒ են կատարելու ՄԻԱՅՆ այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment