«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը դեկտեմբերի 31-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում սրբազան արարողության խոչընդոտումն իրականացրել է ոստիկանության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Մասնավորապես, եկեղեցում գտնվել են Թալինի ոստիկանության աշխատակիցներ Ժակ Ղուկասյանը և Լուկաշ Հարությունյանը, ինչպես նաև Սափեյանի հորեղբոր տղաները և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Նրանց ներկայությունն ու գործողությունները փաստացի ծառայել են մեկ նպատակի՝ ապահովել համայնքապետի կողմից եկեղեցական արարողության խոչընդոտումը։
Մանրամասները՝ տեսանյութում։