
Վենեսուելայի իշխանությունները ստեղծել են հատուկ հանձնաժողով՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ազատ արձակելու համար, հայտարարել է Վենեսուելայի տեղեկատվության և հաղորդակցության նախարար Ֆրեդի Նյանեսը։
«Այսօր՝ Նախարարների խորհրդի նիստում, պաշտոնակատար նախագահը ստեղծել է… բարձր մակարդակի հանձնաժողով՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ազատ արձակելու համար»,- ասել է Նյանեսը։
Նշվում է, որ հանձնաժողովը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, և որ նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են: